գլխավոր Իրադարձային Հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում արտահերթ նիստ գումարելու գործընթաց....

Հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում արտահերթ նիստ գումարելու գործընթաց. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք մասնակցում են 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, մուտք են գործում խորհրդարանի շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք սկսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի քննարկման արտահերթ նիստ գումարելու գործընթաց:

«Մենք հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում ենք արտահերթ նիստ գումարելու գործընթաց: Սպասում ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին, «Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավորներ, սպասում ենք ձեզ Ազգային ժողովում»,- ասաց Զոհրաբյանը: