գլխավոր Գլխավոր «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք

«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը»,- գրել է Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը հավելել է, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում նշեց, որ իրենք նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը: