գլխավոր Իրադարձային Տարածքներ հանձնելն անընդունելի է. Հրանտ Բագրատյան

Տարածքներ հանձնելն անընդունելի է. Հրանտ Բագրատյան

Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես եկավ հայտարարությամբ.

«Տարածքներ հանձնելն անընդունելի է։ Հոկտեմբերի 8-ին, երբ մարտերն ընթանում էին Հադրութի ուղղությամբ, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնվեր։ Տղաները պատրաստ էին հակագրոհել, բայց նրանց չէին թողնում։ Հարցն այն է, որ Փաշինյանին արդեն ասել էին` Ալիևն ուզում է 7 շրջանները, Շուշին, և էլ ինչ կհասցնի գրավել»,- շեշտեց Բագրատյանը։

Նրա իր խոսքում նշեց, որ 1990-ականներին արցախյան պատերազմի ժամանակ Արցախի 4400ք/կմ-ին գումարվել է 8200 ք/կմ։ Իսկ այժմ Արցախի 12 600ք/կմ-ից 10 100-ը տրվում է թուրքերին։

ՀՀ նախկին վարչապետը նաև նշեց. «Եթե Փաշինյանը մնա իշխանության, որևէ մեկը վստա՞հ է, որ վաղն էլ Հայաստանը չի հանձնելու»։