գլխավոր Իրադարձային Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ. նա խոստացել է ներկայանալ

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ. նա խոստացել է ներկայանալ

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս ԱԱԾ-ից ծանուցում է ստացել:

Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը և հայտնել, որ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտին խոստանում է ներկայանալ ԱԱԾ:

«Այո, այո, ստացել եմ՝ քրեական գործի շրջանակներում ինձ հարցաքննելու համար: Հիմա հրապարակային հայտարարում եմ, որ այսօրվա միջոցառման ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը: