գլխավոր Իրադարձային Հանրահավաքի մասնակիցները գնում են ԱԺ-ի շենք

Հանրահավաքի մասնակիցները գնում են ԱԺ-ի շենք

Կառավարության շենքի դիմաց ՀՅԴ ղեկավար Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները շարժվեն ԱԺ:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ հանրահավաքի մասնակիցները 2 առաջարկ ունեն՝ կամ Նիկոլ Փաշինյանն ինքակամ հրաժարական է տալիս, կամ ԱԺ-ն նիստ է գումարում և սկսում իմփինչմենթի գործընթաց:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»: