գլխավոր Իրադարձային Խաղաղապահների ևս 5 Իլ-76 ինքնաթիռ է մեկնում ԼՂ

Խաղաղապահների ևս 5 Իլ-76 ինքնաթիռ է մեկնում ԼՂ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս խաղաղապահների ևս 5 Իլ-76 ինքնաթիռ Ուլյանովսկից մեկնում է Լեռնային Ղարաբաղ։

Երևանն ու Բաքուն դադարեցրել են ռազմական գործողությունները Ղարաբաղում․ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանգ են առել գրաված տարածքների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գենշտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը։

Ռուսաստանը Ղարաբաղում խաղաղապահների 16 դիրք կտեղակայի։

Ռուդսկոյի խոսքով՝ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ունեն զրահափոխադրիչ ու «Տիգր» և «Թայֆուն» տեսակի զրահամեքենաներ։

Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների զորակազմում նաև ռազմական ոստիկանություն կա։