գլխավոր Իրադարձային Հանրահավաքի մասնակիցներն ուղևորվում են Կառավարության շենք

Հանրահավաքի մասնակիցներն ուղևորվում են Կառավարության շենք

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցներն այս պահին ուղևորվում են Կառավարության շենք։

Հանրահավաքի մասնակիցներն ու կազմակերպիչներն ունեն մեկ օրակարագ՝ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՀՅԴ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է մեր թղթակցին, որ բերման ենթարկված մի շարք անձինք կան։ Կոչ են անում ոստիկանությանը չխոչընդոտել հանրահավաքի անցկացմանը։