գլխավոր Իրադարձային Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ձեր արյունատվության կարիքն ունեն. Արյունաբանական կենտրոն

Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ձեր արյունատվության կարիքն ունեն. Արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել:

«Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն:

Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության: Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով: Հեռ. 010-28-38-23»,- նշված է հայտարարության մեջ: