գլխավոր Իրադարձային Իշխան Սաղաթելյան․ Պետք է ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն

Իշխան Սաղաթելյան․ Պետք է ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն

ՀՅԴ կուսակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը, Ազատության հրապարակից դիմելով այնտեղ հավաքված քաղաքացիներին, ասաց, որ Արցախը փրկելու համար ունենք երկու տարբերակ։

Սաղաթելյանի խոսքով՝ նախ, պետք է ազատվել Արցախը հանձնող իշխանությունից, իսկ երկրորդ տարբերակը, ըստ նրա, Ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է։

«Պետք է վերջ տալ պառակտումներին ու ջլատումներին»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահից գործում է Հայրենիքի փրկության կոմիտե։

«Արագ հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և հեռացնել Նիկոլին։ Բարգավաճ Հայաստանը դա արդեն նախաձեռնել է, Լուսավոր Հայաստանը պարտավոր է րոպեների ընթացքում միանալ այս նախաձեռնությանը։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։