գլխավոր Իրադարձային Հայերից արդեն իսկ զավթել են և՛ հողեր, և՛ կյանք, բայց մեզ արժանապատվությունից...

Հայերից արդեն իսկ զավթել են և՛ հողեր, և՛ կյանք, բայց մեզ արժանապատվությունից զրկեցին առաջին անգամ. Սաթի Սպիվակովա

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ Վլադիմիր Սպիվակովի կինը, հոր ծննդյան օրն իր ինսագրամյան էջում հրապարակել է հանգուցյալ ծնողների լուսանկարն ու կից գրառում կատարել.

«Հայրիկ, դու այսօր 87 տարեկան կդառնայիր։ Ժամանակակից չափանիշներով՝ կարող էիր մեր կողքին լինել, ողջ, առողջ ու լիովին գործունակ… Եվ հավանաբար կպատասխանեիր ամենին, ինչ վերջին մեկուկես ամսվա ընթացքում պայթեցնում է ուղեղս ու կտոր-կտոր անում սիրտս, որովհետեւ դու փիլիսոփայի իմաստություն և քրիստոնյայի խոնարհություն ունեիր… Այսօր ես արթնացա, նայեցի ձեր դիմանկարին և հանկարծ ֆիզիկական ուրախություն զգացի, որ դու ու մայրիկը չապրեցիք մինչ 2020թ.-ի աշուն։

Հայերից արդեն իսկ զավթել են և՛ հողեր, և՛ կյանք, բայց մեզ արժանապատվությունից զրկեցին առաջին անգամ… Դու միշտ ինձ սովորեցրել ես օդը չթնդացնել բառերով՝ խոսելով ամենաիմաստունների լեզվով. հիմարը խոսում է, իմաստունն անում է, չիմացողը խոսում է, իմացողը լռություն է պահպանում… Ես չեմ միանա տարաձայն բազմությանը, որը վերջին երկու օրերին երգում է «ով է մեղավոր և ինչ անել» հռետորական երգը… Ես ուզում եմ հերթով գրկել յուրաքանչուր մոր, որը կորցրել է որդուն, յուրաքանչյուր այրիացած կնոջ, յուրաքանչյուր որբացած փոքրիկի… միակ մարդը, ումով ես այսօր հպարտանում եմ, հայ  զինվորն է… Դու նաև հաճախ էիր հիշում խոսքերն Ավետարանից. Աստված կպատժի արյան համար… Ծնունդդ շնորհավոր, հայրիկ…»։