գլխավոր Հասարակություն Փաշինյանի մնալը մեր ողջ ազգի համար կլինի ամենաստորացուցիչ բանը․ Դավիթ Շահնազարյան

Փաշինյանի մնալը մեր ողջ ազգի համար կլինի ամենաստորացուցիչ բանը․ Դավիթ Շահնազարյան

«Սա ողջ հայ ժողովրդի պայքարն է, առաջին հերթին մեր արժանապատվության համար»,- Ազատության հրապարակում մեր թղթակցին ասել է Ազգային անվտանգության վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

«Գիտեք, այսօր հայ ժողովորդն ունի մի խնդիր․ դա Փաշինյանի հեռացումն է։ Առանց դրա, այս իշխանությունը շարունակելու է այն դավաճան քաղաքականությունը, որը 2,5 տարի իրականացնում է, շարունակելու է դրսից կառավարել Հայաստանը։

Նրա մնալը մեր ողջ ազգի համար կլինի ամենաստորացուցիչ բանը, ինչը տեղի է ունեցել մեզ հետ։ Հիմա մենք նույնքան ծանր հարված ենք ստացել, որը կարող ենք համեմատել 1915թ ցեղասպանության հետ»,- ասել է Շահնազարյանը, հավելելով, որ ինչ վերաբերվում է ստորագրված փաստաթղթին, «մի բան է փաստաթուղթը, և երկրորդը՝ ինչպես այն կկիրառվի տեղում։ Փաստաթուղթը Փաշինյանի օրոք կկիրառվի այնպես, ինչպես որ գրված է։ Չի կարելի այդ փաստաթուղթը որևէ կերպ գնահատահատել՝ քան այն անվանել կապիտուլացիա, և այդ փաստաթուղթը արդեն կիրառվում է։ Սա ողջ հայ ժողովրդի պայքարն է, առաջին հերթին մեր արժանապատվության համար»,- ասել է Շահնազարյանը։