գլխավոր Իրադարձային Վազգեն Մանուկյան․ Պայմանագրի մեջ անօրինական շատ բան կա

Վազգեն Մանուկյան․ Պայմանագրի մեջ անօրինական շատ բան կա

Ազատության հրապարակում մեր թղթակիցը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր Վազգեն Մանուկյանի հետ։

«Ով հասցրեց այս վիճակին պիտի դուրս գա։ Ուզի չուզի փախնելու է։

Պայմանագիրն ուրիշ հարց է։ Պայմանագրի մեջ անօրինական շատ բան կա, բայց պայմանագրի հետևում ուժեր կան կանգնած։ Լուրջ հարց է՝ ինչպես է պետք պայմանագրին հետագայում վերաբերվել։ Բայց նախնական քայլը Նիկոլի հեռանալն է։ Մինչև նա չհեռանա ոչ մի դրական բան ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում լինել չի կարող։

Մի հրամանատար, որը պարտվել է, կապիտուլիացիա է ստորագրել, աշխարհի ոչ մի երկրում չի մնում, հրաժարվում է և նրա մնալը նվաստացուցիչ է ամբողջ հայության արժանապատվության համար»,-ասաց նա։