գլխավոր Իրադարձային Կարինե Աճեմյանն ազատ է արձակվել

Կարինե Աճեմյանն ազատ է արձակվել

Ազատության հրապարակում ընթացող ցույցից ավելի վաղ բերման ենթարկված ՀՀԿ կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ազատ է արձակվել և այս պահին գտնվում է Ազատության հրապարկում։ Մեր թղթակցի հետ զրույցում, խոսելով իրեն բերման ենթարկելու և ազատ արձակման մասին, նա նշեց. «Մեզ ասացին՝ կարգ ենք խախտում, չգիտեմ, թե ինչ կարգ ենք խախտել: Մենք ուղղակի դուրս եկանք ու եկանք այստեղ»:

Կարինե Աճեմյանը տեղեկացնում է, որ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և մի շարք այլ կուսակիցներ դեռ անազատության մեջ են մնում։