գլխավոր Իրադարձային Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. ԱՀ ԱԻՊԾ

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. ԱՀ ԱԻՊԾ

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:

ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:

Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: