գլխավոր Без рубрики ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»։