գլխավոր Գլխավոր Գագիկ Ծառուկյանը և մյուս ԲՀԿ-ականները թող բացատրեն, թե ինչու՞ խոստացված ջոկատը չի...

Գագիկ Ծառուկյանը և մյուս ԲՀԿ-ականները թող բացատրեն, թե ինչու՞ խոստացված ջոկատը չի հասել Արցախ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ:

«Նաև այս ջոկատն էինք նախատեսում ներգրավվել Շուշիի պաշտպանությանը: Գագիկ Ծառուկյանը և մյուս ԲՀԿ-ականները թող բացատրեն, թե ինչու՞ ՀՀ ԶՈւ ԳՇ-ին խոստացված ջոկատը չի հասել Արցախ»,- տեսանյութին կից գրել է վարչապետը: