գլխավոր Իրադարձային Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է. Neues Deutschland

Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է. Neues Deutschland

«Ղարաբաղի հայության ծանր վիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ ոճրագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան», – այս մասին գրում է գերմանական հեղինակավոր պարբերականներից մեկի` Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթր Շթայնիգերը՝ «Ուժերի մրցավազք» խորագրով իր՝ Լեռնային Ղարաբաղի վերջին զինադադարին առնչվող խմբագրականում:

«Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի կողմից: Այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոխելով աշխարհագրությունը: Բաքուն ստանում է տորթի մեծ կտոր: Ալիեւը համարձակվեց հարվածել նաեւ փոքր «Արցախի Հանրապետությանը», քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում:

Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թևում ներքաշվելու պատերազմի մեջ՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակ նախաձեռնելու քարտ բլանշ տրվել: Երևանն ինքնուրույն է գործում և ստիպված է վճարել դրա համար: Ազգային պոռթկումները պատերազմ չեն շահում:

Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան: Նա փոխհատուցում է վարձկաններով Ղարաբաղյան ռազմաճակատում: Ադրբեջանի և Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված է: Հաղթանակի տրիումֆը ամրապնդում է Ալիևի դիրքերը: Բոլոր կողմերը օգնեցին նրան հաջողելու գործարքում: Ռուսական արջը կնքում է գործարքը՝ շտապելով խաղաղապահ զորքեր տեղակայել»,- գրել է նա: