գլխավոր Գլխավոր Mea Culpa. Փաշինյանը շարունակում է արդարանալ

Mea Culpa. Փաշինյանը շարունակում է արդարանալ

Նիկոլ Փաշինյանը հերթական լայվում խոսել է նորանկախ Հայաստանի պատմության ամենաամոթալի պայմանագրից։ Ըստ էության՝ նա ներկայացրեց իրավիճակը Շուշիի ընկնելուց հետո։

Ըստ նրա, Ստեփանակերտը շատ սիմվոլիկ էր պաշտպանված, իսկ թե ինչու էր սիմվոլիկ պաշտպանված պատերազմող երկրի մայրաքաղաքը, նա չասաց։ Ու այն գրավելը ժամերի հարց էր։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ավելի հյուսիս գտնվող զորամիավորումները փաստացի հայտնվելու էին շրջափակման մեջ և դա այդ պահին կայացրած միակ ճիշտ որոշումն էր, որպեսզի խուսափեինք ավելի շատ զոհերից և ավելի շատ տարածքներ կորցնելուց։

Փաշինյանը նորից անդրադարձավ պատճառներին։ Այս անգամ հերթը Գագիկ Ծառուկյանինն էր։ Քանի որ Ծառուկյանը նրան մեղադրում է դավաճանության մեջ, Փաշինյանը նշեց, որ Ծառուկյանն իր կազմած կամավորական ջոկատով այդպես էլ չմեկնեց Արցախ և այդ պատճառով էլ Շուշին ընկավ։ Հետո շտապեց հավելել, որ սա շատ սիմվոլիկ օրինակ է, ու անմիջապես հետո ասաց, որ այնքան էլ սիմվոլիկ չէ։

Տեսանյութը վերնագրված էր՝ «Իմ ամենամեծ մեղքը», սակայն իր սեփական մեղքից Փաշինյանը ոչ մի տող, ոչ մի բառ չասաց, միայն սպառնաց հետագա դատավարական գործընթացներով։

Վերջում էլ շեշտեց, որ սիրում է բոլորին ու հպարտանում է բոլորով։