գլխավոր Քաղաքականություն Ռուս խաղաղապահ զորամիավորմումները շարժվել են դեպի Արցախ 🎥

Ռուս խաղաղապահ զորամիավորմումները շարժվել են դեպի Արցախ 🎥

Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարժվել են դեպի արցախյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքներ, հայտնում է ТАСС-ը` մեջբերելով ՌԴ ՊՆ-ն:

«Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ, և խաղաղապահ զորամիավորումները պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: