գլխավոր Հասարակություն ԱՄՆ-ն ցանկանում է Արցախի համաձայնագրի մասին մանրամասներ իմանալ

ԱՄՆ-ն ցանկանում է Արցախի համաձայնագրի մասին մանրամասներ իմանալ

ԱՄՆ–ն ցանկանում է Արցախի համաձայնագրի վերաբերյալ մանրամասներ իմանալ, տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը:

Մենք կցանկանայինք ավելի շատ մանրամասներ և ծրագրեր իմանալ այս համաձայնագրի իրականացման հետ կապված:

«Պետք է հարցնենք հակամարտող կողմերին` ինչպես են նրանք ընկալում նոր համաձայնագիրը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն, որի համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցվում են, Ադրբեջանին հանձնվում են յոթ շրջաններ (5+2) և Շուշի քաղաքը, Արցախի մնացած հատվածում ու շփման գծում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։