գլխավոր Քաղաքականություն Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը

Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը իր թուրք գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռքբերված համաձայնության մասին։

Էրդողանը բարձր է գնահատել ռուսական կողմի նախաձեռնությունը խնդրի կարգավորման համար։