գլխավոր Քաղաքականություն Խայկո Մաասը հուսով է, որ Բայդենի նոր վարչակազմը ԱՄՆ-ին դարձյալ կդարձնի «ակտիվ...

Խայկո Մաասը հուսով է, որ Բայդենի նոր վարչակազմը ԱՄՆ-ին դարձյալ կդարձնի «ակտիվ խաղացող» համաշխարհային ասպարեզում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրությունը կարող է հնարավորություն դառնալ տրանսատլանտյան գործընկերության մեջ «նոր գործարքի» համար, որը կվերածնի սերտ համագործակցությունը Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ, ինչպես նաեւ թույլ կտա եվրոպացիներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային ասպարեզում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասը:

«Ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը նշանակում է մասնավորապես մեկ բան՝ տրանսատլանտյան գործընկերության նոր հնարավորություններ»,- ասել է Մաասը Associated Press- ին:

«Տրանսատլանտյան գործընկերության մեջ մեզ անհրաժեշտ է ինչ-որ նոր գործարք, որի հիմքը կլինի միջազգային մարտահրավերներին միջազգային լուծումներով, այլ ոչ թե «Ամերիկան առաջին հերթին» կամ «Եվրոպան առաջին հերթին» քաղաքականությամբ պատասխանելը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերջին չորս տարիներին հաճախ միակողմանի են եղել։ «Որոշումները կայացվել են վարչակազմի կամ Սպիտակ տան կողմից, այնուհետեւ դրանք ներկայացվել են մեզ, եւ մենք ստիպված ենք եղել գործ ունենալ դրանց հետ»,- ասել է նա: «Դա այն համագործակցությունը չէ, որ մենք ուզում էինք մինչ այժմ»։

Մաասը հույս է հայտնել, որ Բայդենի նոր վարչակազմը կրկին ԱՄՆ-ը կդարձնի «ակտիվ խաղացող» համաշխարհային ասպարեզում եւ կմիանա մյուսներին`հաղթահարելու գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, միգրացիան եւ կորոնավիրուսի համավարակը: