գլխավոր Իրադարձային ՄԱԿ-ը Արցախում զինադադարին աջակցելու համար կապի մեջ է ՌԴ-ի հետ․Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ը Արցախում զինադադարին աջակցելու համար կապի մեջ է ՌԴ-ի հետ․Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ ուրախությամբ է ընդունել համաձայնության ձեռքբերումը։ ՄԱԿ-ը կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես կարող ենք աջակցել համաձայնագրին»,- ասել է Դյուժարիկը։

Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ը շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է Գուտերեշը: