գլխավոր Քաղաքականություն Հատուկենտ կրակոցներ են լսվում. Տոնոյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին

Հատուկենտ կրակոցներ են լսվում. Տոնոյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին

Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ իրավիճակն Արցախում վերահսկելի է. մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, միայն հատուկենտ կրակոցներ են լսվում։ Նրա խոսքովլուրջ լռություն է տիրում սահմանին։ Տոնոյանը հայտնել է այս պահին շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը, տեղակայումն իրականացվում է Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո խաղաղապահներ կտեղակայվեն նաև Արցախի առաջնագծի ողջ երկայնքով։