գլխավոր Քաղաքականություն Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի դերի հարցում հասել է իր նպատակին

Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի դերի հարցում հասել է իր նպատակին

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեջ Անկարայի դերը սահմանափակվում է հրադադարի հաստատման երկկողմ կենտրոնի շրջանակներով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։ Նրա մեկնաբանմամբՂարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման համաձայնեցված չափորոշիչները: Ըստ նրա այդ փաստաթղթի համաձայնԼեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: «Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ և ուղղակի կապ չունի խաղաղապահ գործողության հետ»,–ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը: Նա նաև նշել է, որ կենտրոնը ստեղծվելու է Ադրբեջանի տարածքում և չի հարելու Լեռնային Ղարաբաղին: Աղբյուրի խոսքով՝ «ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ միասին կհետևեն հրադադարի պահպանմանը՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցները»: «Կենտրոնի գործունեության դետալների մշակմամբ զբաղվում են ռազմական գերատեսչությունները»,–հայտարարել է նա: Նշենք, որ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն միշտ ցանկացել է նույնական տեսնել Ռուսաստանի ու Թուրքիայի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և հասել է դրան։ ​Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել: Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։