գլխավոր Քաղաքականություն Աֆղանական ուժերը Հնդկական թերակղզում վերացրել են «Ալ-Քաիդա»-ի պարագլխին

Աֆղանական ուժերը Հնդկական թերակղզում վերացրել են «Ալ-Քաիդա»-ի պարագլխին

Աֆղանստանի անվտանգության ուժերը Ֆարահ նահանգում իրականացված գործողությունների ընթացքում Հնդկական թերակղզում վերացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլխին: Այս մասին հայտնում է «Արիանա նյուզ» աֆղանական հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի Ազգային անվտանգության վարչության հայտարարությանը:

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մոհամմադ Հանիֆը, որը «Ալ-Քաիդա»-ի զինյալների շրջանում հայտնի է Աբդուլլահ անունով, սպանվել է աֆղանական հատուկ ջոկատայինների կողմից՝ Ֆարահ նահանգի Բաքվա շրջանում: Գործողության ընթացքում ձերբակալվել են նաեւ ծայրահեղականների առաջնորդին ուղեկցող երկու պակիստանցի կանայք, հայտնում է Gazeta.ru-ն:

Մոհամմադ Հանիֆը ծնվել է Պակիստանի Կարաչի քաղաքում: Նա AKIS-ի նախկին առաջնորդ Ասիմ Օմարի ամենամերձավոր խորհրդականներից մեկն էր, ով ոչնչացվել էր 2019-ի սեպտեմբերին՝ Աֆղանստանի Հելմանդ նահանգում: Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջերս Հանիֆը գտնվում էր Աֆղանստանում՝ արմատական «Թալիբան» շարժման քողի տակ: