գլխավոր Իրադարձային Քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի դիմաց. Իրավիճակն այժմ հանդարտ է (տեսանյութ)

Քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի դիմաց. Իրավիճակն այժմ հանդարտ է (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այժմ գտնվում են Ազգային ժողովի դիմաց:

Նրանց մի մասը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մյուսը ՝ պաշտպանում են գործող իշխանություններին:

Մի շարք քաղաքացիներ էլ հավաքվում են Կառավարության շենքի մոտ:

Մտավախություն կար, որ երկու կողմերի միջև կարող են բախումներ առաջանալ, սակայն, այս պահին իրավիճակը հանդարտ է: Ոստիկանական ուժերի քանակն այժմ գերազանցում է ներկա գտնվող քաղաքացիների թվին:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարձակման էր ենթարկվել: Մի խումբ մարդիկ ԱԺ նախագահին դուրս էին բերել իր մեքենայից և ծեծի ենթարկել:

Հավելենք, որ երեկ հարձակում էր գործվել նաև Ազատություն ռադիոկայանի լրագրողներից մեկի վրա: