գլխավոր Հասարակություն СУ-24, МИ -24, Հանդուրժում ենք․․․ Լուսանկար՝ Մոսկվայից 📷

СУ-24, МИ -24, Հանդուրժում ենք․․․ Լուսանկար՝ Մոսկվայից 📷

ՌԴ ԱԳՆ-ի շենքի դիմաց այսօր պաստառ է փակցվել՝ «СУ-24, МИ -24, Հանդուրժում ենք․․․» գրությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Ռուսաստանի Պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Կա 2 զոհ ու մեկ վիրավոր, ում վիճակը միջին ծանրության է։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 տիպի ռեակտիվ ինքնաթիռը խոցվել էր 2015 թ-ի նոյեմբերի 24-ին թուրք- սիրիական սահմանի մոտ։ Ինքնաթիռը խոցվել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ռեակտիվ ինքնաթիռի կողմից։