գլխավոր Գլխավոր Արցախի ԱԺ երեք խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի ԱԺ երեք խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արցախի ԱԺ պատգամավոր

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա և երեք խմբակցություններ միացել են և պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցությունները և միանում են Հայաստանի 17 կուսակցությունների պահանջին: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվող բողոքի ակցիային ասաց Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ես առաջին օրվանից գիտեի, որ միակ ճիշտ խոսողը, իրավիճակը սթափ գնահատողը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է»,- ասաց նա և նշեց, որ Հադրութը շատ վաղուց թուրքերի ձեռքում էր: Նա նշեց, որ Ստեփանակերտում ևս նման գործընթացներ են գնում, սակայն, իհարկե, ոչ այս մասշտաբների:

«Շատ տարօրինակ պատերազմ էր, և այս պատերազմում 80 տոկոսը մարտի դաշտ չհասան, ուղղակի վառվեցին, ասել Աննայի՝ հանուն ոչնչի զոհվեցին: Եթե ամեն մի գեներալի հետ հարյուր հոգի լիներ, մենք այս պատերազմը տանուլ չենք տայի»,- ասաց նա: