գլխավոր Իրադարձային Ստախոսը հաղթում է պատերազմն Էրդողանի օգնությամբ. BILD-ի լրագրողը՝ Ալիևի մասին

Ստախոսը հաղթում է պատերազմն Էրդողանի օգնությամբ. BILD-ի լրագրողը՝ Ալիևի մասին

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի լրագրող Փոլ Ռոնցայմերը թվիթերյան իր էջում կիսվել է իր նախկին գրառումներից մեկով, որտեղ ասում էր, որ միայն BBC-ն չէ, որ գիտի՝ Ալիևը ստում է. իրենք ևս տեսել են՝ ինչպես են քաղաքացիական բնակավայրերն օրուգիշեր հրթիռակոծվում:

Լրագրողը նախկին գրառմանը ավելացրել է հետևյալը.

«Ստախոսը հաղթում է պատերազմն Էրդողանի օգնությամբ: Ինչ ամոթ է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները ողջ ընթացքում միանգամայն լուռ էին նրանց հանդեպ դաժանությունների ժամանակ. Ղարաբաղի ժողովուրդը, որ կորցրեց իր սիրելիներին, իրենց դավաճանված է զգում ոչ միայն միջազգային հանրության, այլև՝ սեփական առաջնորդի կողմից»: