գլխավոր Գլխավոր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ժամանել է Հայաստան

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Հայաստան է ժամանել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, որը ծառայելու է Արցախում: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։

«Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաների հետ վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

Ներկայումս ընթանում են նախապատրաստական ​​աշխատանքներ 15-րդ խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները տեղափոխող ռազմական տրանսպորտային ինքնաթիռները ընդունելու համար», – ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել նաև «Իլ -76» ինքնաթիռներ ՝ ռուս խաղաղապահներով:

Նշվում է, որ ինքնաթիռներն ավելի քան 80 զինծառայողներ, զրահամեքենաներ և կապի սարքավորումներ են հասցրել: