գլխավոր Իրադարձային Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ. Սալոմե...

Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ. Սալոմե Զուրաբիշվիլի

Իր թվիթերյան էջում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի մասին համաձայնագրի կնքմանը, գրառում է կատարել:

«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ և երախտագիտություն հայտնում բոլոր միջնորդներին: Ցավակցություններս զոհվածների ընտանիքիներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին մենք կարող ենք համագործակցության նոր փուլ սկսել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է Զուրաբիշվիլին: