գլխավոր Գլխավոր Ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ

Ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։