գլխավոր Գլխավոր Արցախում խաղաղապահների տեղակայման թեման քննարկվել էր մեկ ամիս առաջ․ Զախարովա

Արցախում խաղաղապահների տեղակայման թեման քննարկվել էր մեկ ամիս առաջ․ Զախարովա

Արցախում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման քննարկվել էր դեռ մեկ ամիս առաջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դիտորդների, խաղաղապահների մասնակցության թեման … քննարկվել է մեկ ամիս առաջ, քննարկվել է փորձագետների, դիվանագետների բանակցությունների մակարդակում … Այս թեման արդեն օրակարգում է:

Ինչպես հասկանում եք, նման որոշումները մշակվում են մանրամասն, հաշվի առնելով, որ խոսքը գնում է ոչ թե երկու, այլ երեք կողմերի՝ երկու հակամարտող կողմերի և Ռուսաստանի մասին», – ասել է Զախարովան “Дождь” հեռուստաալիքի եթերում:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ նման որոշումները չեն կարող կայացվել առանց համապատասխան գերատեսչությունների շատ մանրամասն ուսումնասիրության: