գլխավոր Քաղաքականություն Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Արցախում

Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Արցախում

Եվրամիությունը ողջունում է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է երկուշաբթի Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Արցախում համաձայնագրի վերաբերյալ զեկույցները: Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը: Մենք դա կոչ ենք արել ռազմական գործողությունների սկզբից:

Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո մենք տարածելու ենք առանձին հայտարարություն», – մեջբերում է Ստանոյին ТАСС-ը: