գլխավոր Գլխավոր Ընտիր Անձ-Տաճարներն ընկան գիտակցյալ մահով, գոնե հինավուրց տաճարներն ու հուշարձանները փրկենք խոնարհումից

Ընտիր Անձ-Տաճարներն ընկան գիտակցյալ մահով, գոնե հինավուրց տաճարներն ու հուշարձանները փրկենք խոնարհումից

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մշակույթի գործիչներ, արվեստաբաններ ու արվեստագետներ, Ձեզ եմ դիմում՝ ձա՛յն հանեք, ի մի՛ եկեք, որ այս համատարած ապաշնորհների մեջ Արցախի մեր մշակութային ժառանգության հերթական, ծրագրված ոճիրը կանխենք:
Ընտիր Անձ-Տաճարներն ընկան գիտակցյալ մահով, գոնե հինավուրց տաճարներն ու հուշարձանները փրկենք խոնարհումից, անհետ ոչնչացումից..
Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և Հայոց հյուսիսային կողմերում կործանվեցին բազում գանձեր…
Ջանք գործադրենք, միջոց գտնենք և մեզանից նենգաբար գողացված հող Հայրենիի մասունքները պահպանենք:
Պարտ է մեզ ի մի ժողովվել և գործել. մենք էլ չլինենք ապաշնորհներ ու հուդաներ:
Հիշեցեք,որ մեր աստվածախոս խիղճը մեզ չի՛ խնայելու. սոսկալիորեն խողխողելու է, որը շարունակվելու է հավիտյանս»: