գլխավոր Գլխավոր Ես չկարողացա փոխել բանակցությունների տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյան

Ես չկարողացա փոխել բանակցությունների տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հերթական անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ու ժպիտով փորձում է ներկայացնել, այս անգամ էլ իր սխալները: Հատկանշանական է, որ երեկվանից, մի քանի ուղիղ եթերներից հետո վարչապետը նոր է սկսել խոսել իր սխալներից: Փաշինյանը խոսեց, որ սկզբում կար երկու տարբերակ. հինգ տարածքի վերադարձ, առանց Արցախի կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ:

«Կամ որ նման տարբերակ ասեի, հո չէիք ասելու, բա որ սենց բան կար, ինչի՞ շուտ չէիր ասում, բա էս ո՞ւր էիր չկայիր: Իհարկե չէիք ասելու, ես էլ Ձեր փոխարեն լինեի այդպես կասեի»,- ասել է Փաշինյանը: Վերջում էլ հավելել է, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք: