գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանը Արցախ կուղարկի ռուս խաղաղապահներ տեղափոխող առնվազն 22 ինքնաթիռ

Ռուսաստանը Արցախ կուղարկի ռուս խաղաղապահներ տեղափոխող առնվազն 22 ինքնաթիռ

Ռուսաստանը Արցախ կուղարկի ռուս խաղաղապահներ տեղափոխող առնվազն 22 «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության ազգային պաշտպանության վերահսկման հրապարակած կենտրոնի տեսանյութից:

«Ես հստակեցնում եմ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռուսական ռազմական կոնտինգենտի տեղափոխման ժամանակացույցը. 11 ինքնաթիռ թռիչքներ է կատարում դեպի նպատակակետ, 11 ինքնաթիռ բեռնված են՝ սպասում են մեկնելու», – ասում են կենտրոնի պատասխանատուները ՝ աշխատանքի մասին զեկուցելով գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևին:

1.5 րոպե տևողությամբ տեսանյութում, Միզինցևը հրահանգում է հստակեցնել ինքնաթիռների թռիչքային գրաֆիկը, ապահովել Իլ -76 ինքնաթիռի երկու խմբերի միաժամանակյա շահագործում՝ յուրաքանչյուրը երեք օդանավերից բաղկացած, օգտագործելով Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը: