գլխավոր Գլխավոր Արցախում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա․ Պեսկով

Արցախում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա․ Պեսկով

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Интерфакс-ը։

«Հրապարակված հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի բառ չկա: Կողմերը չեն պայմանավորվել: Արցախում թուրք զինծառայողների տեղակայումը համաձայնեցված չէ», – ասել է Պեսկովը:

«Իրոք, քննարկում եղել է ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոն ստեղծելու շուրջ: Դա Ադրբեջանում է, և դա հանդիսանում է առանձին պայմանավորվածությունների առարկա։ Դա Արցախ չէ», – ավելացրել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանևս ասել էր, որ Արցախում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ։