գլխավոր Իրադարձային ՀՀ-ում սկսված է Արցախում հաշվառված անձանց թոշակների և նպաստների վճարումը

ՀՀ-ում սկսված է Արցախում հաշվառված անձանց թոշակների և նպաստների վճարումը

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է.

«Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։

Երեխաների խնամքի  նպաստները կվճարվեն՝ սկսած  նոյեմբերի  11-ից։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ»։