գլխավոր Քաղաքականություն Սա երկու երկրների, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաղթանակն է․ Պեսկով

Սա երկու երկրների, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաղթանակն է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը Արցախում հրադադարի վերաբերյալ:

«Սա երկու երկրների, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաղթանակն է, քանի որ պատերազմը դադարեցվել է: Որպեսզի պատերազմը դադարեցվի և որպեսզի դա վերահսկվի եւ ապահովագրվի, այնտեղ այժմ մտնում են ռուս խաղաղապահները, նրանք կապահովեն ռազմական գործողությունների շարունակության բացակայությունը», – մեջբերում է Պեսկովին РИА Новости-ն:

Ավելի վաղ Պեսկովը մեկնաբանել է՝ ինչպես է որոշվելու Արցախի կարգավիճակը։