գլխավոր Գլխավոր Պեսկովը մեկնաբանել է՝ ինչպես է որոշվելու Արցախի կարգավիճակը

Պեսկովը մեկնաբանել է՝ ինչպես է որոշվելու Արցախի կարգավիճակը

Արցախի վերաբերյալ հայտարարության մեջ չի նշվում տարածաշրջանի կարգավիճակը, անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:

«Այո, այս փաստաթուղթում չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից», – ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը՝ այստեղ։