գլխավոր Իրադարձային Հույս ունեմ՝ մեր կողմից ձեռնարկված քայլերը կտանեն երկարաժամկետ խաղաղության

Հույս ունեմ՝ մեր կողմից ձեռնարկված քայլերը կտանեն երկարաժամկետ խաղաղության

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային:

«Ղարաբաղում տեղի ունեցածն իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել ձեռք բերված փոխզիջումն ու արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնություններին հասնելը:

Հույս ունեմ, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը կտանեն Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների օգտին հաստատվող երկարաժամկետ խաղաղության»,-ասել է Պուտինը: