գլխավոր Քաղաքականություն Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ․ ՌԴ ԱԳՆ

Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ․ ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ են վարել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է Զախարովան, կողմերը քննարկել են հետագա քայլերը Արցախում:

Ավելի վաղ Մարիա Զախարովան ասել էր, որ Արցախում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ: