գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են ԼՂ. ՌԻԱ Նովոստի

Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են ԼՂ. ՌԻԱ Նովոստի

Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասնմեկերորդ և տասներկուերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները թռիչք են իրականացրել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Ինքնաթիռներում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութական միջոցներ և զրահամեքենաներ են»,- նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցում:

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։