գլխավոր Իրադարձային Իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ. Կոմանդոս

Իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ. Կոմանդոս

Այսօր մեզնից, ավելի քան երբևէ, կախված է հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պետք է կարողանանք ստաբիլություն պահպանել պետության և կառավարման համակարգի նկատմամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Մենք իրավունք չունենք զգացմունքներին տրվելու, թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա դրությունը: Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայկական մտավորականությանը, հանրային և քաղաքական գործիչներին համախմբելու հնարավորություն՝ ճիշտ որոշում փնտրելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար: Ես ոչ մի քաղաքական և անձնական նպատակ չեմ հետապնդում:

Կոչ եմ անում մնացած բոլորին, ովքեր այսօր հանրության մեջ որևէ կարևոր դեր են խաղում, վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից: Ես համարում եմ, որ իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը վստահում է:

Ես կարող եմ ստանձնել այս գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց 5 հասցեում»,- ասել է Կոմանդոսը: