գլխավոր Հասարակություն Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞ …
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ , որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»…
Խոսե՜ք , քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի , խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել , սուտը համեղ չէ , անորոշությունն էլ՝ դառը :
Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ :
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից , չի՛ քննարկվել , երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ժողովուրդը տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ապա ում հետ է քննարկվել այս հարցը , ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում , բայց ոչ խորհրդարանը , նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը :
Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին , չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»,- գրել է պատգամավորը։