գլխավոր Իրադարձային Պետդումայի պատգամավորները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով. Վիկտոր...

Պետդումայի պատգամավորները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով. Վիկտոր Վոդոլացկի

Հայաստանում տիրող անհանգստությունը էմոցիաների պոռթկման արդյունք է`պայմանավորված հրադադարի համաձայնագիրը որպես պարտություն ընկալելու հետ: Ռուսաստանի խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ՝ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

«Մենք արդեն արել ենք հնարավոր ամեն բան: Մենք կոչ ենք արել, հանդիպել ենք տարբեր խմբերի խորհրդարանականների հետ: Մենք ակտիվ բանակցություններ ենք վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդարանականների հետ, որպեսզի որևէ սրացում չլինի: Մեզ համար ամենակարևորն այն է, որ խաղաղություն ու բարեկեցություն լինի»,-նշել է Վոդոլացկին: