գլխավոր Գլխավոր Արցախում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ․ ՌԴ ԱԳՆ

Արցախում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ․ ՌԴ ԱԳՆ

Արցախում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ։ Այդ մասին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երբ հայտարարության տեքստը հրապարակվի, ոչ ոք կասկած չի ունենա, բայց ևս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել Ռուսաստանի Դաշնության Նախագահի խոսքերի վրա, մենք խոսում ենք ռուս խաղաղապահների մասին», – ասել է Զախարովան:

Ի պատասխան հաղորդավարը Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին հարցրեց ՝ արդյո՞ք խոսքը «բացառապես» ռուս խաղաղապահների մասին է:

«Ես չգիտեմ, թե այլ կերպ ինչպես կարող եմ կրկնել այս արտահայտությունը. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահների մասին», – պատասխանեց Զախարովան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը PanARMENIAN.Net-ին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ղարաբաղում ծավալվելիք խաղաղապահական կենտրոնում գործելու են նաև թուրք զինվորականներ, չի համապատասխանում իրականությանը։