գլխավոր Իրադարձային ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրենը ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն...

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրենը ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջը:

«Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:

Բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:

Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով:

Վնասների չափը կգույքագրվի: Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին, Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: